Իրանի ԱԳՆ խոսնակը Ադրբեջանին կոչ է արել հարգել միմյանց
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է արել հարգել միմյանց, շարժվել դեպի բարիդրացիություն և հեռու մնալ տարածաշրջանի սիոնիստների ու թշնամիների ուզածներին տուրք տալուց
Այս մասին Քանանին ասել է այսօր՝ մեկնաբանելով Բաքվում իրանցի ուսուցիչների և դիվանագետների նկատմամբ Ադրբեջանի կառավարության հապճեպ, զգացմունքային և ոչ կառուցողական դիրքորոշումները, գործողություններն ու արձագանքները, հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Ադրբեջանի Հանրապետության կառավարության նման պահվածքը մենք համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակասող»,- ասել է նա։
Հինգշաբթի ավելի վաղ Ադրբեջանը պերսոնա նոն գրատա էր հայտարարել չորս իրանցի դիվանագետների։ Նրանց հրահանգվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։
Կարծիքներ