Ճապոնիայի կայսրն ընդունել է ԱՄՆ նախագահին իր նստավայրում

Ճապոնիայի կայսրն ընդունել է ԱՄՆ նախագահին իր նստավայրում

Ճապոնիայի կայսր Նարուհիտոն երկուշաբթի օրը ընդունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Տոկիոյի պալատի իր նստավայրում։ Հանդիպման կադրերը ցուցադրել է NHK-ն :

Զրույցի բովանդակության մասին տեղեկություն չի տրվում։ Մինչ այդ Նարուհիտոն՝ որպես թագաժառանգ, հանդիպել է Բայդենի հետ 2013 թվականին, երբ նա զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։

Վերջին անգամ Ճապոնիայի միապետը հյուրընկալել էր Ամերիկայի նախագահին 2019 թվականին, երբ հանդիպեցին Նարուհիտոն և Դոնալդ Թրամփը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում