Կայացել է Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը
Կայացել է Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պոիտինի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է հայտնել Բլառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի, քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման կապակցությամբ և երկխոսության կոչ արել։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության կոմյունիկեում։
«Երկրի նախագահը մեծ մտահոգություն է հայտնել բելառուսում իրավիճակի և քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառման կապակցությամբ։ Նա ընդգծել է երկխոսություն գտնելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը։
Կարծիքներ