Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակի կապակցությամբ Մյանման Մոսկվային փղեր է նվիրել

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակի կապակցությամբ Մյանման Մոսկվային փղեր է նվիրել

Մյանման Մոսկվայի մեծ կրկեսին 6 փիղ է նվիրել։ Այդ կապակցությամբ մամուլի ասուլիս է տեղի ունեցել Վերնադսկի պողոտայի կրկեսում. հայտնում է «Ռիա նովոստի»-ն։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսից հետո շոյել է կենդանիներին և կերակրել մրգերով։ Նշվում է, որ փոխանցման գործընթացը ղեկավարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը: Telegram-ի ալիքում Զախարովան պարզաբանել է, որ փղերը կրկեսին են հանձնվել որպես նվեր՝ ի պատիվ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակի:

Իր հերթին, Մոսկվայի մեծ կրկեսի տնօրեն Էդգարդ Զապաշնին նվերը թագավորական է անվանել և շնորհակալություն հայտնել Մյանմային, ինչպես նաև Ռուսաստանի ԱԳՆ-ին և ՌԴ դեսպանատանը՝ փղերը կրկեսին հանձնելու հարցում աջակցության համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում