ԱՄՆ-ի ժողովրդավարությանը ոչ թե ռուս հաքերներն են սպառնում, այլ քաղաքացիների անվստահությունը՝ քաղգործիչների նկատմամբ․ Զախարովա
Ամերիկյան ժողովրդավարությանը չեն սպառնում «ռուսական քարոզչությունը» և Ռուսաստանի Դաշնության հաքերները, այլ ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից՝ քաղաքական ինստիտուտների անվստահությունը: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հասարակության շրջանում վստահության անկումը սթափեցնող կոչ է ԱՄՆ իշխանությունների համար, ասել է դիվանագետը: «Եվ այստեղ նույնիսկ վտանգավոր է դիմել «կրեմլյան հաքերներին», քանի որ եթե նրանք ինչ-որ բան կոտրել են, ապա միայն ամերիկյան վերնախավի բարոյականությունը»,- ասել է Զախարովան:
Կարծիքներ