Գերմանացի գիտնականները պարզել են, որ «Քովիդ-19»-ից ապաքինված հիվանդները կորցնում են օրգանիզմում առաջացած հակամարմինները
Գերմանացի հետազոտողները եզրահանգման են եկել, որ ժամանակի հետ «Քովիդ19»-ով վարակված և ապաքինված հվանդների մի մասի մոտ զգալիորեն նվազում է հակամարմինների քանակությունը, ինչը մատնանշում է կրկնակի վարակման հավանականությունը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական հեռուստաալքին, հակամարմնի քանակի նվազումը հայտնաբերվել է Գերմանիայում կորնավիրուսով վարակված առաջին հիվանդների արյան փորձանմուշի հետազոտության արդյունում: Այդ հիվանդները հունվարի վերջին բուժում են ստացվել Մյունխենի հիվանդանոցում:
«Հատուկ թեստի արդյունքներով, որի անցկացումը հնարավոր է միայն անվտանգության բարձր մակարդակ ունեցող լաբորատորիայում, մենք չեզոքացող հակամարմինների քանակի կրճատում ենք նկատել 9 հիվանդներից 4-ի մոտ»,- ասել է մյունխենյան հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությւոնների բաժնի գլխավոր բժիշկ Կլեմենս Վենդտները:
Միևնույն ժամանակ վերջինս նշել է, թե հայտնի չէ՝ որքանով է այս հանգամանքն ազդում երկարաժամկետ իմունիտետ ձևավորելու վրա: Այնուամենայնիվ, մասնագետի խոսքով՝ հետազոտության արդյունքները վկայում են, որ ապաքինված հիվանդները կարող են նորից վարակվել կորոնավիրուսով:
Կարծիքներ