Պայթյուն Է որոտացել Թաթարստանի նավթային ձեռնարկությունում
Պայթյուն Է որոտացել Թաթարստանի Սարմանովոյի շրջանի փոքր նավթային ձեռնարկություններից մեկում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
Նախնական տվյալներով՝ զոհվել Է երկու մարդ, մեկը վնասվածքներ Է ստացել: Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել Բոլշոյե Նուրկեեւո գյուղի ձեռնարկությունում փորձարկումների ժամանակ: Դատախազությունն ստուգում Է սկսել նավթաձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունից հետո, հաղորդել Է հանրապետության դատախազի ավագ օգնական Ռուսլան Գալիեւը: Նա հաստատել Է երկու զոհերի եւ մեկ վիրավորի մասին տեղեկատվությունը: Գալիեւի խոսքով՝ դեպքի վայր Է մեկնել շրջանի դատախազ Տատյանա Ֆյոդորովսկայան: Հսկիչ գերատեսչությունը մասնագետների հետ համատեղ ստուգում Է աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը: Խախտումների առկայության դեպքում կձեռնարկվեն դատախազական արձագանքներ: Պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ