Ինչո՞ւ են հանրահայտ ֆիլմի գլխավոր դերասանուհիները հրաժարվել Բեռլինի կինոփառատոնից
Բեռլինալեից գրեմ մի բան, որն ըստ իս՝ ցանկացած ֆիլմի ռեվյուից հետաքրքիր է ու կարևոր։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է կինոքննադատ Կարեն Ավետիսյանը։
( Բեռլինի 72-րդ կինոփառատոնի երկար պատերազմներից հետո կյանքի գնով կարողացավ պահպանել իրավունք տեղի ունենալ կենդանի ձևաչափով։
Իսկ օմիկրոնի կազմակերպած զուգահեռ փառատոնի ֆոնին պատկերացրեք, թե որքան դժվար էր ստանալ այդ «դաբռոն» մի երկրում, որտեղ «EU double vaccination+booster»-ից պակաս սկի հաց չես կարողանում գնել։ )
Եվ այսպես՝ եկավ փետրվարի 10-ը ու բացման կարմիր գորգին չկային բացման ֆիլմի երկու գլխավոր դերասանուհիները՝ Հանա Շիգուլան և Իզաբել Աջանին։
Պատկերացնում ենք չէ՞՝ ինչ է դերասանուհու (ցանկացած) համար Բեռլինի կինոփառատոնի բացման արարողության կարմիր գորգը՝ բացման ֆիլմի (այն էլ Ֆրանսուա Օզոնի) գլխավոր դերասանուհու կարգավիճակում։
- Հազար ափսոս, որ քովիդ էին ու չկարողացան գալ , - մտքում մտածեցին բոլորը։
Իսկ իրականում՝ Շիգուլան պատճառաբանել է իր բացակայությունը ՌԻՍԿԻ ԽՄԲՈՒՄ գտնվելու փաստով, իսկ Աջանին՝ այն ցավալի հանգամանքով, որ օր առաջ պարզել է, որ ..... ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐ է ։
Պատկերացրեք՝ քաղաքացիական պատասխանատվության գիտակցում, որն իր բարձր մշակութային ծանրությամբ կարողանում է ճզմել անգամ ամենակարծրը՝ սեփական Էգոն։
Այսպիսի հարյուրավոր բաներ են, որ մեր ու պայմանական Գերմանիայի մեջ անդունդ են թողնում, այլ ոչ թե ՀՆԱ-ների կամ բյուջեի կատարողականների մեր տարբերությունները։
Նկարում՝ երկու հռչակավոր փառասեր կանանց շքեղ ու պատասխանատու բացակայությունը մաեստրո Ֆրանսուա Օզոնի կողքին։
Կարծիքներ