Մեր առաջնահերթությունը ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է. ՀՀ վարչապետ
Մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ում մեր առաջնահերթությունը, այդ թվում՝ նախագահության ժամկետում մեր առաջնահերթությունը, ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է, որպեսզի հասկանանք՝ այդտեղ աշխատող մեխանիզմ կա՞, թե՞ չկա: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ որ եկել է պահը, որ մենք պետք է գործողություն ձեռնարկեինք մեր ամբողջ օրակարգի վերաբերյալ, այո՛, ես կայացրել եմ որոշում, իհարկե, ՀԱՊԿ մեր մյուս գործընկերների հետ, և առաջին անգամ ՀԱՊԿ-ի պատմության մեջ գործել է արագ արձագանքման մեխանիզմ: Լա՞վ է սա Հայաստանի շահերի համար, թե՞ վատ է. իհարկե, լավ է: Արդյոք սրանով բոլոր հարցերի պատասխանները տրվա՞ծ են. ո՛չ, տրված չեն»,- ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Հայաստան-ՀԱՊԿ հետագա հարաբերություններին, ապա, վարչապետի խոսքով, ՀՀ կառավարությունն ունի բավարար լիազորություններ՝ անհրաժեշտության դեպքում և ըստ նպատակահարմարության կայացնել որոշումներ, և այն դեպքերում, երբ նպատակահարմար չէ, արդյունավետ չի լինի այդ որոշումը, չկայացնել դրանք:
Կարծիքներ