Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հունվարի 6-ին, ժամը 11.45-ին, Գ. Մահարու փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արշակ Ղ.-ին, որը 2021 թ. սեպտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում