Դոմինիկյան Հանրապետության արևելքում առգրավվել է ավելի քան 280 կգ կոկաին

Դոմինիկյան Հանրապետության արևելքում առգրավվել է ավելի քան 280 կգ կոկաին

Դոմինիկյան Հանրապետության թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչության պաշտոնյաները երկրի արևելքում գտնվող Լա Ալտագրասիա նահանգի ափերի մոտ առգրավել են մոտ 280 կգ քաշով կոկաինի խմբաքանակ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով, բեռը եղել է Հարավային Ամերիկայից դեպի հանրապետություն ուղեւորվող նավակի վրա։ Իրավապահ մարմինները որոնում են թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվողներին։

Դոմինիկյան Հանրապետությունը դարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության խոշորագույն կետերից մեկը դեպի ԱՄՆ և Եվրոպա: Վերջին մեկ տարվա ընթացքում երկրի տարբեր քաղաքներում ու նավահանգիստներում իրավապահ մարմիններն առգրավել են ավելի քան 2 տոննա թմրանյութ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում