Մոսկովյան մետրոյում մեքենավարը փրկել է գնացքի ժամանման պահին ռելսերի վրա ընկած երեխային

Մոսկովյան մետրոյում մեքենավարը փրկել է գնացքի ժամանման պահին ռելսերի վրա ընկած երեխային

Մոսկվայում մետրոյի «Բաբուշկինսկայա» կայարանում երեխան ընկել է ռելսերի վրա գնացքի ժամանման պահին: Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տրանսպորտի քաղաքային վարչությանը, միջադեպը տեղի  ունեցել երկուշաբթի:

Գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ մեքենավարը արագ արձագանքել է կատարվածին և կանգնեցրել գնացքը, այնուհետև օգնել է տղային դուրս գալ ռելսերի վրայից:  

Վարչությունից խոստացել են պարգևատրել մեքենավարին: Կատարվածի հանգամանքները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում