Փաշինյանն այսօր ՔՊ-ում հանդիպման է հրավիրել նորընտիր պատգամավորներին

Փաշինյանն այսօր ՔՊ-ում հանդիպման է հրավիրել նորընտիր պատգամավորներին

Այսօր, մոտակա ժամերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կմեկնարկի ՔՊ-ական նորընտիր պատգամավորների հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։

Վարչապետի պաշտոնակատարն ու նորընտիր պատգամավորները, ըստ ՀԺ-ի տեղեկությունների, քննարկելու են խորհրդարանական գործունեությանը վերաբերող հարցեր: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ի կայքում հրապարակվել է առաջին նիստի օրակարգը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում