Հրապարկավել է ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը
Օգոստոսի 2-ին մեկնարկում է Ազգային Ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը: ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հրապարակվել է առաջին նիստի օրակարգը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Առաջին նիստի ընթացքում ԱԺ-ն ընտրելու է ղեկավար կազմ և հանձնաժողովներ է ձևավորելու:
Կարծիքներ