«Բալասանյան» դաշինքը և ՔՊ-ն հուշագիր ստորագրեցին. Գյումրիի քաղաքապետ կդառնա Վարդգես Սամսոնյանը
«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Հուշագիրը ստորագրել են «Բալասանյան» դաշինքից Սոնա Առաքելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Քնարիկ Հարությունյանը:
Հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետները կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:
Երկու փոխքաղաքապետի թեկնածուների անունները հայտնի կդառնան նոյեմբերի 1-ին՝ նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Գյումրիում առաջատար է «Բալասանյան» դաշինքը:
Կարծիքներ