Խռովություն բարձրացրած զինվորականները հայտնել են Մալիի փրկության ազգային կոմիտե ստեղծելու մասին
Մալիի զինվորականները, որոնք օգոստոսի 18-ին խռովություն են կազմակերպել եւ ձերբակալել կառավարության անդամներին եւ նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային, որը հետագայում հայտարարել Է իր պաշտոնաթողության, խորհրդարանի արձակման, կաբինետի կազմացրման մասին, օգոստոսի 19-ին հայտարարել են, որ ստեղծում են Ժողովրդի փրկության ազգային կոմիտե:
«Ժողովրդի փրկության ազգային կոմիտեն որոշել Է ստանձնել պատասխանատվությունն ազգի եւ պատմության հանդեպ»,- մեջբերում Է անում հրատարակությունը Մալիի ռազմաօդային ուժերի շտաբի պետի տեղակալ Իսյմայել Վագեի խոսքից, որը ելույթ Է ունեցել ազգային հեռուստատեսությամբ:
Նա հայտարարել Է, որ «ողջամիտ ժամկետներում» երկրում կանցկացվեն ընտրություններ: Խռովարարարների առաջնորդները նաեւ հայտարարել են, որ պարտավորվում են հետեւել բոլոր միջազգային համաձայնություններին: Օգոստոսի 18-ի առավոտյան Քաթիի բանակային ռազմակայանում տեղի Է ունեցել զինվորական խռովություն: Քեյթան պետական հեռուստաալիքի եթերում հայտնել Է իր պաշտոնաթողության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ