ԱԺ խորհրդի նիստում հաստատվել է հունվարի 18-ից մեկնարկող նստաշրջանի օրակարգը

ԱԺ խորհրդի նիստում հաստատվել է հունվարի 18-ից մեկնարկող նստաշրջանի օրակարգը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունվարի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի և հունվարի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հունվարի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 46 հարց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում