Սպիտակ տանը պատմել են Իրանի հետ ԵՄ միջնորդությամբ բանակցությունների մասին
ԱՄՆ-ն Իրանի հետ անուղղակի դիվանագիտական բանակցություններ է վարում Եվրամիության միջնորդությամբ և սպասում է Թեհրանի տեսակետներին միջուկային գործարքի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:
«Իրանի հետ դիվանագիտությունը շարունակվում է, բայց այս պահին ոչ ուղղակիորեն: Կա հաղորդակցություն եվրոպացիների և այլոց միջոցով: Այս փուլում մենք սպասում ենք, որ իրանցիներից հետագա (պատկերացումներ) կլսենք, թե ինչպես են նրանք ցանկանում առաջ շարժվել»,-ասել է նա ճեպազրույցում, որը հեռարձակվել է ԱՄՆ վարչակազմի թվիթերյան օգտահաշվում:
Մարտի 10-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չի բացառել, որ Միացյալ Նահանգները կարող են մեղմացնել Իրանի դեմ պատժամիջոցները, բայց միայն պայմանով, որ երկիրը վերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին որի նպատակն է լուծել Թեհրանի միջուկային ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը:
Կարծիքներ