Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 118.2 միլիոնը. կա ավելի քան 2.6 միլիոն զոհ. RT

Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 118.2 միլիոնը. կա ավելի քան 2.6 միլիոն զոհ. RT

Աշխարհում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 467 հազար դեպք: Այս մասին հայտնում  է RT-ն՝ հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Նշվում է, որ ամբողջ աշխարհում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 467 362 դեպք:

Կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման 118 268 575 դեպք:

Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Covid-19-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 2 624 677-ի:

Ավելի վաղ ԱՀԿ-ի Ռուսաստանի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտնել էր, որ կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքը դեռ չի ավարտվել, սակայն զգալիորեն անկում է ապրել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում