2022 թ. 9 ամիսների արդյունքներով՝ ՀԴՄ կտրոնների քանակը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով. ՊԵԿ

2022 թ. 9 ամիսների արդյունքներով՝ ՀԴՄ կտրոնների քանակը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով. ՊԵԿ

2022 թվականի 9 ամիսների ընթացքում շուրջ 442․9 միլիոն հաշվարկային փաստաթղթերով ապահովվել է 7 տրիլիոն ՀՀ դրամի շրջանառություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 25%-ով, իսկ 2020 թ․ ցուցանիշը՝ 56%-ով։ Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: 

Ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով ՀԴՄ կտրոնների քանակը 2021 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով, իսկ տպված կտրոններով շրջանառությունը՝ 13%-ով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում