Եվրամիությունում Ուկրաինայի շուրջ «ապաԷսկալացիայի նշաններ առայժմ չեն տեսնում»
Եվրամիությունը ՆԱՏՕ-ից անմիջապես հետո հայտարարել Է, որ Ուկրաինայի շուրջ ապաԷսկալացիայի նշաններ չի տեսնում, հուսով Է, որ «խաղաղությունը կհաղթանակի»: Փետրվարի 17-ին այս դիքորոշումն Է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Մենք տեսնում ենք Ռուսաստանի հայտարարությունները զորքերը հետ քաշելու մասին, բայց մենք առայժմ ոչ մի կարգի ապաԷսկալացիա չենք տեսնում տեղում: Ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ ուժերի ավելացումը շարունակվում Է,- պնդել Է նա:- Ուստի այժմ մեզ հարակավոր են գործեր, որպեսզի հավատանք խոսքերին, որոնք լսել ենք»:
Ֆոն դեր Լյայենը խոստացել Է «չթուլացել զգոնությունը», նշել Է, որ Եվրամիությունն «ավելի լավի հույս ունի, բայց պատրաստվում Է վատթարագույնին»: Փետրվարի 17-ին ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նույնպես հանդես Է եկել հայտարարությամբ, որ ՆԱՏՕ-ն «ապաԷսկալացիայի նշաններ չի տեսնում»:
Ինչպես փետրվարի 17-ին հայտարարել Է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ուկրաինայի շուրջ իրադրության սրումը զարգանում Է ոչ թե Ռուսաստանի տարածքում, այլ Արեւմուտքի, ամենից առաջ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավարության գլուխներում, ուղեղներում եւ զանգվածային լրատվամիջոցներում: Ուստի այն բոլոր հարցերը, թե ինչպես հաղաթահարել այն, ինչը նրանք անվանում են Էսկալացիա, անհրաժեշտ Է հասցեագրել նրանց, ասել Է Լավրովը:
Այդ հայտարարություններն արվում են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներում Ուկրաինա Ռուսաստանի իբր պատրաստվող ներխուժման մասին աննախադեպ հիստերիայի ֆոնին: Ըստ որում «ներխուժման»՝ նրանց հայտնած ժամկետները, օրերը եւ առանձին դեպքերում նույնիսկ ստույգ ժամանակը կանոնավորապես «հետաձգվում են»: Այդ արշավն արդեն տնտեսական իրադրության կտրուկ վատթարացում Է հարուցել Ուկրաինայում, կապիտալի արտահոս այդ երկրից, ինչպես նաեւ նպաստել Է Եվրոպայում Էներգակիրների գնի աճին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ