Հաստատվել է կորոնավիրուսի 126 նոր դեպք, առողջացել 99 քաղաքացի
Հայաստանում հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 981 դեպք, որից 332 հազար 985-ը`առողջացած, 8004-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3480 բուժառու: Մեկ օրում կատարվել է 3433 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք, առողջացել է 99 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 608 հազար 149-ի:
Կարծիքներ