ՌԴ-ն ԱՄՆ-ին զգուշացրել է հետևանքների մասին՝ Ուկրաինային սպառազինություն փոխանցելու դեպքում

ՌԴ-ն ԱՄՆ-ին զգուշացրել է հետևանքների մասին՝ Ուկրաինային սպառազինություն փոխանցելու դեպքում

Ռուսաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Ուկրաինային զենք և ռազմական տեխնիկա փոխանցելու հետևանքների մասին։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Դիվանագետի խոսքով՝ օտարերկրյա զենքի շարասյունները, որոնք «անխոհեմորեն մատակարարվում են Ուկրաինային», օրինական թիրախներ կդառնան ռուս զինվորականների համար:

«Մենք նախազգուշացրել ենք ԱՄՆ-ին, որ Ուկրաինան իրենց դիրիժորությամբ սպառազինությամբ լցնելը (մի ամբողջ շարք երկրներից) ոչ միայն պարզապես վտանգավոր քայլ է, այև գործողություն է, որը համապատասխան պահնորդական շարասյունները օրինական թիրախների է վերածում»,-նշել է փոխնախարարը։

Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն և ԵՄ-ի որոշ երկրներ Կիևին ակտիվորեն զենք և զինամթերք են մատակարարում։ Բացի այդ, շաբաթ օրը Washington Post թերթը հաղորդել է, որ Ուկրաինան Արևմուտքի երկրներից Ս-300 զենիթահրթիռային համալիրներ է խնդրել, և բանակցություններ են ընթանում դրանց մատակարարումների հնարավորության շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում