Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը սահմանադրական է ճանաչել մայր օրենքում փոփոխությունների նախագիծը
Ղազախստանի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու օրինագիծը համապատասխանում է երկրի սահմանադրությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է երկրի Սահմանադրական խորհրդի եզրակացության մեջ:
Ապրիլի 25-ին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օրինագիծը ներկայացրել էր Սահմանադրական խորհրդին՝ ստուգելու դրա սահմանադրականությունը:
Ղազախստանի պետքարտուղար Էրլան Կարինը Սահմանադրական խորհրդի որոշումն անվանել է սահմանադրական բարեփոխումների ճանապարհին կայացված կարևորագույն քայլերից մեկը, որը «մեծ նշանակություն ունի երկրի ու ժողովրդի ապագայի համար»:
Տոկաևն ապրիլի 29-ին խորհրդարանում առաջարկել էր իրականացնել սահմանադրական փոփոխություններ: Փոփոխությունները վերաբերելու են երկրի ղեկավարի լիազորությունների սահմանափակումներին, պետք է զգալիորեն ուժեղանա խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների դերը, ամրապնդվի իրավապահ ոլորտը, վերստեղծվի Սահմանադրական դատարանը:
Կարծիքներ