Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքի դեպքում` 6-ը. ԿԸՀ նախագահ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության վերաբերյալ ստացված նախնական տվյալները:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը մանրամասնեց, որ թեպետ երեկ հրապարակվել է մասնակիցների ընդհանրականթիվ, սակայն այն ճշգրտումներից հետո փոքր-ինչ փոխվել է:
Ըստ այդմ՝ ընտրելու իրավունք ունեցող 824 316 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 234 436-ը կամ տոկոսային արտահայտությամբ` ընտրողների 28.44 տոկոսը:
Հովակիմյանը հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից:
1. «Հանրային ձայն» կուսակցություն - 22 431 ընտրող (9.68%)
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 75 463 ընտրող (32.57%)
3. «Արդար Հայաստան» կուսակցություն - 2595 ընտրող (1.12%)
4. «Հաղթանակ» կուսակցություն - 3959 ընտրող (1.71%)
5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն - 1706 ընտրող (0.74%)
6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն - 2572 ընտրող (1.11%)
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 43 765 ընտրող (18.89%)
8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - 780 ընտրող (0.34%)
9. «Հանրապետություն» կուսակցություն - 26 236 ընտրող (11.32%)
10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն - 1282 ընտրող (0.55%)
11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 4174 ընտրող (1.8%)
12. «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն - 2348 ընտրող (1.01%)
13. «Ապրելու երկիր» կուսակցություն - 8425 ընտրող (3.64%)
14. «Մայր Հայաստան» դաշինք - 35 739 ընտրող (15.43%):
ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոսը:
Կարծիքներ