Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Հուլիսի 6-ից 7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում և Մերձավան գյուղում, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում, Արարատի մարզի Մասիս քաղաքում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 44 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում