Էթնա հրաբուխը չորրորդ անգամն է ժայթքել մեկ շաբաթվա ընթացքում
Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող Էթնա գործող հրաբուխը չորրորդ անգամն է ժայթքում մեկ շաբաթվա ընթացքում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, երկինքը պատվել է մոխրի ամպով, որը հասնում է մի քանի կմ բարձրության: Տեղի իշխանությունների կարծիքով՝ հրաբուխը ներկա պահին վտանգ չի ներկայացնում հարևան բնակավայրերի և ավիահաղորդակցության համար:
Հարյուրավոր զբոսաշրջիկներ, չնայած կարանտինային սահմանափակումներին, փորձում են հասնել Սիցիլիա՝ տեսնելու հրաբխի ժայթքումը: Փրկարարները, իրենց հերթին, մարդկանց կոչ են անում չափազանց շատ չմոտենալ հրաբխին:
Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը հերթական անգամ արթնացել է փետրվարի 16-ին:
Կարծիքներ