Ռուբեն Ռուբինյանը մի խումբ դեսպանների ներկայացրել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Ռուբեն Ռուբինյանը մի խումբ դեսպանների ներկայացրել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:

Դեսպանների խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումներն ու հատուկ ներկայացուցիչների վերջին` չորրորդ հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները:

Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում