Ավստրիան կվերացնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության բոլոր սահմանափակումները

Ավստրիան կվերացնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության բոլոր սահմանափակումները

 

Ավստրիան նոյեմբերի 9-ից կվերացնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության բոլոր սահմանափակումները, սակայն մուտքի կանոնները կմնան անփոփոխ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Ավստրիայի ԱԳ նախարարության ղեկավար Միխեիլ Լինհարթը:

Ավելի վաղ կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում հաղորդել են, որ Ռուսաստանը Ավստրիայի հետ ավիահաղորդակցության բոլոր սահմանափակումները կվերացնի նոյեմբերի 9-ից:

«Մենք ողջունում ենք Ռուսաստանի առաջարկությունը եւ մեր կողմից ի պատասխան կհանենք ավիահաղորդակցության բոլոր սահմանափակումները: Իհարկե, մուտքի կանոնները կմնան անփոփոխ»,-հայտարարել Է Լինհարթը:

Ռուսաստանից Ավստրիա մուտքը ներկայում հնարավոր Է, այդ թվում նաեւ տուրիստական այցագրով, սակայն ԵՄ-ում կամ ԱՀԿ-ում հավանության արժանացած որեւԷ պատրաստուկով պատվաստման հավաստագրի բացակայության դեպքում հարկ կլինի անցնել տասնօրյա կարանտինի, որը կարող Է վաղաժամկետ ավարտել՝ թեստ հանձնելով ժամանելուց հետո վեցերորդ օրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում