Գերմանիայում թանգարանը, որտեղ փորձել են փչացնել Մոնեի նկարը, ժամանակավորապես կփակվի
Գերմանիայի Պոտսդամ քաղաքում գտնվող Բարբերինիի թանգարանը ժամանակավորապես կփակվի այն բանից հետո, երբ կիրակի օրը «Letzte Generation» (Վերջին սերունդ) բնապահպանական բողոքի խմբավորման ակտիվիստները «Hystacks» շարքից ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի կտավը թանձր դեղին հեղուկով լցրեցին: Այս մասին երկուշաբթի հայտնել է «Potsdamer Neuste Nachrichten» թերթը՝ հղում անելով պատկերասրահի հիմնադիր Հասոն Պլատներին։
«Վաղվանից թանգարանը փակ կլինի մինչև շաբաթվա վերջ,- ասաց նա,- մենք պետք է մտածենք, թե ինչպես բարձրացնել անվտանգությունը։
Այցելուների պայուսակները հետագայում կստուգվեն պատկերասրահի մուտքի մոտ։
Կարծիքներ