ԵՄ անդամ 7 պետություններ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող վկայագրեր կտրամադրեն
ԵՄ անդամ 7 պետություններ սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող վկայագրեր տրամադրել, հայտնում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը։
Վկայագրերը, որոնք տրամադրվելու են Բուլղարիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Խորվաթիայում և Լեհաստանում, կլինեն անվճար՝ էլեկտրոնային և թղթային տարբերակներով։
«Դա ապացույց կլինի, որ անձը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, թեստի բացասական պատասխան է ստացել կամ վերականգնվել է վարակից», - ասված է հայտարարության մեջ:
Վկայագրերի տրամադրման համակարգը ամբողջությամբ պետք է գործարկվի հուլիսի 1-ից։
Կարծիքներ