ԱՄՆ-ն հիասթափված է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու՝ Թուրքիայի որոշումից
Ամերիկայի Միացյալ Նահանգները հիասթափված է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու՝ Թուրքիայի իշխանությունների որոշմամբ և Անկարայից ակնկալում են տեղեկություն այն մասին, թե ինչպես է պատմական տեսարժան վայրը հասանելի մնալու բոլոր այցելուների համար: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) ուրբաթ օրը չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537թթ․՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
1453թ․ Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ․ Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ․ տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Կարծիքներ