Բիթքոինի փոխարժեքը նախօրեին գրանցած կտրուկ անկումից հետո բարձրացել է մոտ 10%-ով

Բիթքոինի փոխարժեքը նախօրեին գրանցած կտրուկ անկումից հետո բարձրացել է մոտ 10%-ով

Մայիսի 20-ին կայացած առևտրային աճուրդի ընթացքում աշխարհում ամենահայտնի թվային արժույթի՝ բիթքոինի փոխարժեքն աճել է 10.12 տոկոսով՝ բարձրանալով մինչև 42.078 դոլարի:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով CoinDesk պորտալի տվյալները, րոպեներ անց բիթքոինը գնահատվել է 41.958 դոլար (+9,71%):

Նշենք, որ նախօրեին 1 օրում բիթքոինի փոխարժեքը նվազել էր գրեթե 30 տոկոսով, ինչը տեղի է ունեցել, երբ չինական կարգավորիչները արգելել են ֆինանսական հաստատություններին թվային արժույթների հետ կապված ծառայություններ մատուցել:

Բիթքոինը համանուն թվային արժույթի ապակենտրոնացված համակարգ է, որի հիմքում ընկած է բլոքչեյն տեխնոլոգիան: Այն կարող է «արդյունահանել» համակարգի յուրաքանչյուր օգտատեր: Դրա համար պետք է նոր բլոկներ ստեղծել համակարգում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում