Դալայ լաման խոսել է մինչև 110 տարի ապրելու վճռականության և երկարակեցության գաղտնիքի մասին
Դալայ լաման, որը հուլիսի 6-ին դարձել է 86 տարեկան, բժիշկներին հայտնել է մինչև 110 տարի ապրելու իր վճռականության մասին և բացահայտել է երկարակեցության գաղտնիքը:
«Իմ երազների և կանխատեսումների համաձայն՝ կյանքս կտևի մինչև 110 տարեկանը, որոշ կանխատեսումներ հուշում են, որ անգամ 113 տարի … Բազմաթիվ մարդկանց կողմից դրսևորվող անկեղծ հարգանքի և ընկերական զգացումների շնորհիվ ես լցվել եմ գոնե 110 տարի ապրելու վճռականությամբ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Դալայ լաման:
Նրա խոսքով՝ իրենց նախօրեին մեծ թվով ընկերներ են շնորհավորել, այդ թվում պետական գործիչներ:
Բուդդիստների հոգևոր առաջնորդն ընդգծել է, որ բազմաթիվ հանդիպումներ է ունենում տարբեր գիտնականների հետ, և որ վերջիններիս հետաքրքրում է մտքի հանգստության հասնելու ուղին:
«Մի շարք գիտնականներ բարձր են գնահատում մեր գիտելիքներն այն մասին, թե ինչպես կարելի է կառավարել անհանգիստ միտքը՝ չօգտագործելով դեղամիջոցներ»,- նշել է Դալայ լաման:
Կարծիքներ