Բայդենը միջոցառման ժամանակ սայթաքել և ընկել է բեմի վրա

Բայդենը միջոցառման ժամանակ սայթաքել և ընկել է բեմի վրա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոլորադո նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ դիպլոմներ հանձնելիս սայթաքել է և ընկել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն:
 

ԱՄՆ ամենատարեց գործող նախագահը, 80-ամյա Ջո Բայդենին օգնել են ոտքի կանգնել: Նախագահը մոտ մեկուկես ժամ ոտքի վրա կանգնած սեղմել էր 921 շրջանավարտ կուրսանտներից յուրաքանչյուրի ձեռքը։

Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի տնօրենը հայտնել է, որ նախագահը լավ է: Բայդենը սայթաքել էր, երբ բեմի վրա տեղաշարժվելիս նրա ոտքը դիպել էր հեռահուշարարները (суфлёр) պահող ավազի պարկերից մեկին:

BBC-ն նշում է, որ քննադատները բազմիցս ասել են, որ Բայդենը տարիքի պատճառով չպետք է առաջադրի իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրությունների համար: Ըստ վերջին հարցումների՝ ամերիկացի քվեարկողների մեծ մասը մտահոգություններ ունի նրա տարիքի առնչությամբ: Հաղթելու դեպքում Բայդենը երկրորդ 4-ամյա նախագահական ժամկետը կսկսի 82 տարեկանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում