Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ կայացած մամուլի ասուլիսում ողջունել է հազարավոր ուկրաինացի փախստականների տեղավորումը Վրաստանում։
Նա նաև գնահատել է Վրաստանի կողմից Ուկրաինային փոխանցվող մարդասիրական օգնության ծավալը։
Ստոլտենբերգը Վրաստանը համարել է ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից մեկը, բարձր է գնահատել այդ երկրի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում: Այնուամենայնիվ, ըստ նրա, Հյուսիսատլանտյան դաշինքը Թբիլիսիից ավելին է ակնկալում, և դա վերաբերում է Ռուսաստանին:
«Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստոլտենբերգը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է: Վերջինս Վրաստան է գնացել Բաքվից, այնուհետև կգա Հայաստան:
Կարծիքներ