ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, տեղի է ունեցել մտքերի և գնահատականների օգտակար փոխանակություն հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ:
Կարծիքներ