Ռուսաստանում սպանել են 21-ամյա ֆուտբոլիստի
Օմսի «Իրտիշի» 21-ամյա ֆուտբոլիստ Եգոր Դրոբիշը մահացել է դանակի հարվածներից ստացած վնասվածքների հետևանքով, հաղորդում է «Новый Омск»-ը:
Դրոբիշը հունվարի 26-ին Օմսկի փողոցներից մեկում կռվի է բռնվել, ինչի ընթացքում ստացել է դանակի հարվածներ: Տուժել է նաև նրա ընկերը, որը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Եգոր Դրոբիշը «Իրտիշի» երիտասարդական թիմի առաջատարներից էր: Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 3 հանդիպում:
Կարծիքներ