Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Հիշեցնենք՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 20-ին հայտարարել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022 թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ ասել էր, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից:

Մեկ շաբաթ անց Չավուշօղլուն հստակեցնելով հայտարարել էր, որ ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել ոչ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փետրվարի սկզբին հաստատելով սա, հայտնել էր, որ ինքն ու Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել՝ մասնակցելու Անթալիայի ֆորումին, սակայն այդ ժամանակ մասնակցության մասին վերջնական որոշում չկար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում