Թեհրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել
Թեհրանը պահնջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ կապված Իրանի վրա Իսրայելի հարձակման հետ:
Այս մասին հաղորդե է ՄԱԿ-ում երկրի առաքելությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը խնդրում է Անվտանգության խորհրդի նախագահին շտապ նիստ գումարել՝ քննարկելու այս խախտումը և անօրինական գործողությունները և պատասխանատվության ենթարկելու այս հանցավոր ռեժիմը»,- սվումէԻրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի նամակում՝ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ի գիշերը «նպատակային և ճշգրիտ» հարվածներ է հասցրել Իրանին, ինչն արվել է ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի զանգվածային հրթիռային հարձակմանը:
Կարծիքներ