«Ազգային Ժողովրդական Բևեռ»-ը հերթական հակառուսական ակցիան է կազմակերպել Գյումրիում

«Ազգային Ժողովրդական Բևեռ»-ը հերթական հակառուսական ակցիան է կազմակերպել Գյումրիում

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից մոտ մեկժամյա ուշացումով մեկնարկել է «Ազգային Ժողովրդական Բևեռ»-ի «Շրջափակում հանուն ապաշրջափակման» ակցիան։

Մասնակիցները կրում են հակառուսական և Արցախին աջակցելու մասին կոչերով  ցուցապաստառներ, նրանք բարձրախոսներով կոչ են անում գյումրեցիներինմիանալ իրենց բողոքի երթին, նաև ռուսական կողմից պահանջում են հեռանալ Արցախի տարածքից։

Ցուցարարները  երթով շարժվում են դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա, որը շրջափակված է ոստիկանական հատուկ ուժերի կողմից: 

Հիշեցնենք՝ նույնաբովանդակա առաջին ակցիան կազմակերպվել էր հունվարի 8-ին: Բևեռը հայտարարել էր, թե կարծում է, որ մոտավորապես մեկ ամիս է, ինչ ռուս-թուրք-ադրբեջանական կոալիցիան է փակել Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։

Կարճ ժամանակ անց ոստիկանությունն սկսել էր ազատել ճանապարհը՝ բերման ենթարկելով հավաքի մի շարք մասնակիցների, իրավիճակը կտրուկ լարվել էր: Հավաքի մասնակիցները ոստիկանության ծառայողների հասցեին անպարկեշտ արտահայտություններ էին արել, վիրավորել նրանց, գոռգոռացել, քաշքշել:

 ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ  իրականացրած հավաքի վայրից այդ օրը ոստիկանության տարբեր բաժիններ բերման էր ենթարկվել ընդհանուր առմամբ 65 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում