Ականատեսը պատմել է, թե ինչն է եղել Վլադիվոստոկի շուկայում հրդեհի պատճառը

Վլադիվոստոկի շուկայում խոշոր հրդեհը սկսվել է լարերը բռնկումից։ Риа новости-ին ասել է այրված տաղավարի վաճառող Նատալյան։
Նախնական տվյալներով հրդեհի հետևանքով տուժածներ չկան, մարման աշխատանքները շարունակվում են։ Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ 70 մարդ տարհանվել է, Դատախազությունը սկսել է ստուգումները։
Նատալյան ասում է, որ իր ողջ ապրանքն այրվել է։ Ընդ որում, խանութների սեփականատերերը վարձավճարը վճարել են շուկայի ղեկավարությանը նախորդ օրը։ Հիմա հույս ունեն, որ գումարը կվերադարձվի։
Կարծիքներ