Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Նյու Յորք
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 14-ից կգտնվի Նյու Յորքում` մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այցի շրջանակներում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։
Կարծիքներ