Զոհրաբ Մնացականյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Զոհրաբ Մնացականյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Զոհրաբ Մնացականյանին ազատել արտաքին գործերի նախարարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
Կարծիքներ