Արմավիրը օր օրի դառնում է ավելի ու ավելի գեղեցիկ, ապահով ու հարմարավետ քաղաք. քաղաքապետ (լուսանկար)

Արմավիրը օր օրի դառնում է ավելի ու ավելի գեղեցիկ, ապահով ու հարմարավետ քաղաք. քաղաքապետ (լուսանկար)
Արմավիրը օր օրի դառնում է ավելի ու ավելի գեղեցիկ, ապահով ու հարմարավետ քաղաք. քաղաքապետ (լուսանկար)

1931 թվականի ճիշտ այս օրը՝ հունիսի 26-ին հանդիսավոր պայմաններում կատարվեց Հոկտեմբերյան քաղաքի հիմնադրումը: Երբեմնի ամայի, անմարդաբնակ, անապատ հիշեցնող այս տարածքում դրվեց աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործադիր կոմիտեի շենքի հիմքը: Տասնամյակներ անց՝ 1995 թվականին քաղաքը վերանվանվեց Արմավիր: Պատմական այս փոքրիկ ակնարկից հետո ուզում եմ վերադառնալ օրվա գլխավոր խորհրդին և մեզ բոլորիս՝ արմավիրցիներիս շնորհավորել մեր քաղաքի հիմնադրման 89 ամյակի առիթով: Պատմական տարբեր ժամանակաշրջաններից հետո այսօր մի հանգրվանում ենք, երբ Արմավիրը օր օրի դառնում է ավելի ու ավելի գեղեցիկ, ավելի ու ավելի ապահով, ավելի ու ավելի հարմարավետ քաղաք: Բոլորիս խնդիրն է մեկտեղել մեր ջանքերը պահպանելու, բազմապատկելու քաղաքի զարգացման այս տեմպը, գալիք սերունդների փոխանցելու ավելի հզոր ենթակառուցվածքներով, ավելի կանաչ ու մաքուր քաղաք: Մեր պապերի, մեր հայրերի, մեր ու մեր երեխաների ծննդավայրը բնակության լավագույն վայրը պիտի լինի նաև մեր թոռների, մեր հաջորդ սերունդների համար: Ուժ, կամք և հետևողականություն եմ ցանկանում բոլորիս այս կարևոր առաքելության մեջ: Առողջ եղեք:

Արմավիրիր քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում