Ժնևի հանդիպումից ակնկալիք չունեմ. Էդմոն Մարուքյան
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսելով Ժնևում տեղի ունենալիք հանդիպման մասին, տեղեկացրեց, որ չգիտի, թե ինչ է քննարկվելու:
«Խորհրդարանական ուժերը որիևէ խողովակով տեղյակ չեն, թե ինչ են այսօր բանակցելու: Երեկ, եթե կառավարության հետ հարցուպատասխան լիներ, միգուցե իմանայինք: Բայց մեծ հաշվով որևէ բան չեմ ակնկալում: Քանի դեռ հրադադար չկա, բանակցությունները չեն կարող լինել արդյունավետ ստացվել»,-ասաց Մարուքյանը:
Մարուքյանը նաև հավելեց, որ շատ կարևոր է, որ այսօր տարբեր երկնեի խորհրդարանականներ այցելեն Հայաստան, Արցախ և իրենց ձայնը բարձրացնեն:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ նշեց, որ Ադրբեջանի՝ հայատյաց քաղաքականությունը տեղափոխվել է միջազգային հարթակներ:
«Ֆրանսիայի ցույցերն ըստ էության դրա դրսևորումն է: Ասել ենք, որ սրա դեմ պայքարելու իրավական լծակ կա, խտրականության բոլոր ձևերի վերաբերյալ կոնվենցիա կա, որը պետություններին կոչ է անում ձեռնպահ մնալ խտրական վերաբերմունքից: Այդ կոնվենցիան թույլ է տալիս նաև դատական գործընթաց սկսել Ադրբեջանի դեմ»,-նշեց պատգամավորը:
Կարծիքներ