Զինված ուժերն այս իրավիճակից դուրս են եկել ուժեղ, ձևավորվեց հերոսական գեն. Դավիթ Տոնոյան

Զինված ուժերն այս իրավիճակից դուրս են եկել ուժեղ, ձևավորվեց հերոսական գեն. Դավիթ Տոնոյան

Շուշիի շուրջ իրականացվող գործողությունները եղել են դինամիկ, սակայն փոփոխությունները արագ էին ընթանում: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը:

«24 ժամ ինտեսիվ հրթիռակոծություններ էին ընթանում, Շուշի քաղաքը պաշարված և շրջապատված էր, բայց հերոսամարտը շարունակվել է: Որոշ ժամանակ ունեցել ենք առավելություն, վերջին օրը Շուշիում եղել են մեր ուժերը, բայց այդ ուժերի ներկայությունը չի նշանակում, որ ազդեցիկ էր վերահսկողությունը վերականգնելու առումով Շուշիում»,-ասել է նա:

Հարցին, թե ինչպե՞ս  կմեկնաբանեք այն քննադատությունը, որ Պաշտպանության նախարարությոնը ողջ ճշմարտությունը չէր ասում, Դավիթ Տոնոյանը  ասել է, որ  իրենք շատ ազնիվ կերպով ներկայացրել են իրավիճակը:

«Զինված ուժերը ներկայացրել են ճիշտ տեղեկություններ, որոշ ժամանակ անհրաժեշտ էր հակառակորդին մոլորության մեջ գցել, տեղեկատվական գործողությունների սկզբունքներ գոյություն ունեն, անհրաժեշտ է եղել նաև մեր բանակին ոգևորել: Ես չեմ ընդունում այն մոտեցումը, որ մենք բավարար տեղեկատվութուն չենք տրամադրել և հասարակության մոտ թյուրըմբռնում է եղել ռազմական գործողությունների վարման նկատմամբ»,- ասաց նա:

Թե ինչ վիճակով են այս ամենից դուրս եկել զինված ուժերը, պաշտպանության նախարարը ասաց` շատ ուժեղ. «Զինված ուժերն այս իրավիճակից դուրս են գալիս ուժող, փորձված, կոփված, ձևավորվեց հերոսական գեն, որ նաև եղել է։ Մենք ամեն ինչ անելու ենք, շարունակելու ենք սպառազինումն ու բարելավումը, վերանայելու ենք, վերափոխելու ենք մեր զորահավաքային համակարգը, որը խնդրահարույց էր այս պատրեազմի ժամանակ, մենք շատ ուժեղ ենք դուրս եկել, շատ ուժեղ»։

Անդրադառնալով  ՀՀ վարչապետի կողմից ստորագրված համաձայնագրին Տոնոյանն ասաց, որ այսօրվա համաձայնագիրն առավելագույն էր, որ կարելի էր ունենալ:

«ՌԴ խաղաապահների տեղակայման առումով սա լավագույն տարբերակ էր, և այդ փաստաթուղթը ուշադրություն դարձրեք՝ ավելի շատ վերաբերում է խաղաղապահներին և շնորհակալ ենք Ռուսաստանին, որ այդ աջակցությունը ստացանք»։

Հարցին, թե նախկինում ասել էր` նոր պատերազմ, նոր տարածքներ, ո՞ւր են նոր տարածքները, Տոնոյանն ասաց, հետաքրքիր է, որ դա կոնցեպտ է ու որակավորվում, իրականում արձագանքը եղել է Ադրբեջանին․ «Ադրբեջանը անընդհատ վախեցրել է պատերազմով, իմ արձագանքն է եղել, եթե Ադրբեջանի հետ լինեն ռազմական գործողություններ, ապա լինելու են նոր տարածքներ հետ կապված գործողություններ, բայց մենք առնչվել ենք այլ քանակի, որակի Ադրբեջանին աջակցող ուժերի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում