Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 77,13 դոլար

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 77,13 դոլար

Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 1,23 դոլարով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 77,13 դոլարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է «Ինտերֆաքսը»-ը` նշելով, որ WTI-ի հուլիսյան ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում էժանացել են 1,34 դոլարով (1,81%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 72,88 դոլարի։


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում