ՀՀ Ազգային ժողովը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը նոյեմբերի 18-20-ը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. Խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին եւ արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո:
Այս մասին հայտնեցին Հայաստանի Ազգային ժողովից։
Հայաստանը հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահի անունից պաշտոնական նամակով դիմել էր ԵԱՀԿ ԽՎ նախագահին եւ գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է աշնանային նստաշրջանն անցկացնել Երեւանում:
Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ: Կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:
Կարծիքներ