Քննարկվել են հայ-գերմանական կապերի ամրապնդման և օրենսդրական բարենպաստ դաշտ ձևավորելու հնարավորությունները
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Գերմանիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Համբուրգի գործարար հարաբերություններում դերակատարություն ունեցող կառույցների ներկայացուցիչների հետ:
Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային լոգիստիկ խնդիրների ուսումնասիրությունն առանցքային է դարձել Համբուրգի նավահանգստային խորհրդատվական ընկերության տնօրենի տեղակալ Ֆրանկ Բուսեի հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են Հայաստանի լոգիստիկ զարգացման հեռանկարում Համբուրգի` որպես Գերմանիայի եւ ամբողջ Հյուսիսային Եվրոպայի տնտեսական, լոգիստիկ եւ նավահանգստային նշանակալի հանգույցի փորձառության կարեւորությունը:
Այնուհետեւ, Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը հյուրընկալվել է Համբուրգի առեւտրի պալատում, որտեղ տեղի է ունեցել հանդիպում Առեւտրային պալատի ռազմավարության եւ միջազգային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Ֆիլիպ Կոխի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ կապերի ամրապնդման համար ուղիների որոնման եւ օրենսդրական բարենպաստ դաշտ ձեւավորելու հնարավորությունները:
Կարծիքներ